Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Ամերիկյան FDA-ն կոչ է անում եռաչափ ՈՒՁՀ չկիրառել. news.am

Ամերիկյան FDA-ն կոչ է անում եռաչափ ՈՒՁՀ չկիրառել. news.am

Սննդամթերքի եւ դեղորայքի վերահսկման ամերիկյան վարչությունը (Food and Drug Administration, FDA) կոչ է անում ապագա ծնողներին չչարաշահել եռաչափ ՈւՁՀ-ն եւ չդիմել այս հետազոտությանն առանց լուրջ անհրաժեշտության, քանի որ այն կարող է վտանգավոր լինել նորածնի համար:

 

Իրենց այս տեսակետը մասնագետները բացատրում են նրանով, որ եռաչափ ՈւՁՀ-ն կարող է տեւել մեկ ժամից ավելի՝ շատ ավելի երկար, քան սովորական 2D ՈւՁՀ-ն, իսկ այսպիսի երկարատեւ ՈւՁՀ-ի հետեւանքների մասին գիտությունը դեռեւս բավականաչափ տվյալներ չունի:

 

Բժիշկ Ռեբեքա Փուլը՝ կանանց առողջության պահպանման կազմակերպությունից, իր հերթին պնդում է, որ եռաչափ ՈւՁՀ իրականացնող շատ ընկերություններում չկան որակյալ մասնագետներ, որոնք կարող են ճիշտ ընկալել եւ բացատրել այն, ինչ տեսնում են հետազոտության ընթացքում: Այս փաստը կարող է ապագա ծնողների համար սթրեսի պատճառ դառնալ, քանի որ, եթե նմանատիպ հետազոտության ընթացքում սաղմի մոտ որեւէ խնդիր հայտնաբերվի, ոչ-ոք չի կարողանա բացատրել, թե կոնկրետ ինչ է հայտնաբերվել եւ ինչ է պետք անել: Հետեւաբար, ծնողները ստիպված կլինեն դիմել բժշկի եւ անհանգստանալ:

 

Բժիշկ Փուլի խոսքով՝ եթե Դուք, անտեսելով FDA-խորհուրդները, այնումենայնիվ, որոշել եք եռաչափ ՈւՁՀ անցնել, անպայման երկչափ ՈւՁՀ նույնպես իրականացրեք, քանի որ վերջինս հնարավորություն կտա բժիշկներին պատկերացում կազմել, ինչպես են զարգանում փոքրիկի օրգանները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ